Բաժիններ՝

Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը պաշտոնապես չեղարկվել է

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը պաշտոնապես չեղարկվել է։

UFC-ն պաշտոնապես հայտարարել է, որ Իսլամ Մախաչևի հետ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

Մինչ այդ մարզական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Արման Ծառուկյանը լուրջ վնասվածք է ստացել։ Հունվարի 18-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 311 մրցաշարի մասնակիցների կշռման պաշտոնական արարողությանը Արման Ծառուկյանը չէր մասնակցել։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Մախաչևն ունի 26 հաղթանակ, 1 պարտություն։
Մախաչև-Ծառուկյան մենամարտը տեղի էր ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որն ավարտվել էր Մախաչևի հաղթանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031