
Ապարանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Ռյա Թազա գյուղում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Թազա գյուղում տեղ-տեղ մերկասառույց է։
Ապարանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Ռյա Թազա գյուղում բուք է։
Տաշիր քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։