Համաշխարհային բանկը Թուրքիային կհատկացնի 1 մլրդ դոլար

Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեզը հայտնել է 2025-ին թուրքական պետության համար առանձնացված ֆինանսական միջոցների մասին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ Թուրքիան 2023-ի երկրաշարժի գոտու աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Համաշխարհային բանկից կստանա ևս 1 մլրդ դոլար:

Նախկինում տրամադրված ֆինանսական աջակցության ծավալը կազմել էր 3 մլրդ դոլար։ Այսպիսով ՀԲ-ի ֆինանսական աջակցության ծավալը փաստացի արդեն կկազմի 4 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում ուժգին երկրաժարժ էր տեղի ունեցել:

Երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշի (Մարաշ) նահանգում, ցնցել է երկրի 11 նահանգ:

Տարբեր ուսումնասիրությունների և արդյունքների հաշվարկմամբ, Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել էր 2.302.000 շենք և 6.227.000 այլ կառույց:

Տեսանյութեր

Լրահոս