Թուրքիայի և Սիրիայի միջև առևտուրը դադարել է բարձր մաքսատուրքերի պատճառով

Սիրիայի նոր կառավարությունը եկամուտներ ստանալու նպատակով սահմանել է 300%-ից մինչև 500% մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների համար։ Դրա հետևանքով Թուրքիայի հետ առևտուրը լիովին դադարել է։ Սահմանային անցակետերում դա հանգեցրել է կիլոմետրանոց հերթերի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա կոչվող շրջանի հացահատիկի, ընդեղենի, յուղատու սերմերի և արտադրանքի արտահանողների ասոցիացիայի նախագահ Ջելալ Քադոօղլուն նշել է, որ մաքսատուրքերի այս բարձրացումը գրեթե կանգնեցրել է թուրքական արտահանումը դեպի Սիրիա, հատկապես սննդամթերքի մասով։

Նա ընդգծել է դիվանագիտական և առևտրային հրատապ միջամտությունների անհրաժեշտությունը։

Մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը զգալիորեն ավելացրել է արտահանողների ծախսերը՝ ստեղծելով սահմանով ապրանքների տեղափոխման խոչընդոտներ։ Քադոօղլուն նշել է, որ Թուրքիայի արտահանումը դեպի Սիրիա, որը 2024 թվականին կազմում էր մոտ 30 միլիոն դոլար, այժմ հասել է զրոյի։ Նա նաև զգուշացրել է, որ այս միջոցառումները կարող են բացասաբար անդրադառնալ Սիրիայի քաղաքացիների վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031