Բաժիններ՝

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում 2025 և 2026 թվականներին։

Ըստ զեկույցի՝ 2024 թվականի ցուցանիշը կազմել է 5,5%։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությոան աճը կկազմի 5%, իսկ 2026 թվականին՝ 4,6%։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում կանխատեսվում է, որ 2025 թվականին տնտեսական աճը կդանդաղի մինչև 3,9%, իսկ 2026 թվականին՝ 3,4%: Ադրբեջանում նավթի արդյունահանման անկում է սպասվում։

Կանխատեսվում է, որ Հայաստանում և Վրաստանում աճը կմոտենա պոտենցիալ տեմպերին, քանի որ նորմալանում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են վերաարտահանումը, զբոսաշրջիկների ներհոսքը և աշխատավարձի իրական աճը, որոնք նպաստել են 2024 թվականի աճին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031