Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրով բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը

Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Սահմանվել է, որ ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վաճառքի ենթակա է թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 1 փուլով:

Որոշմամբ՝ նշված բնակարաններից և ավտոկայանատեղիներից առանց վիճակահանության, որպես բացառություն, հաստատված կարգի պայմաններով, բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունք է տրամադրվում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի այն անդամին, ով ծրագրի շրջանակներում համարվում է հավակնորդ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930