
Վթարի վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ․ ՊՆ

Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
«Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,- նշվում են գերատեսչությունից։