«Ինչպե՞ս կարելի է այդքան անփույթ, անտարբեր, ոչ հոգատար ու անկարգապահ լինել սեփական բանակի հանդեպ… սա էլ արդեն որերորդ ողբերգական դեպքն է ՊՆ-ում»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ինչպե՞ս կարելի է այդքան անփույթ, անտարբեր, ոչ հոգատար ու անկարգապահ լինել սեփական բանակի, ծառայություն մատուցող, պետությունը պաշտպանող զինծառայողների հանդեպ, նրանցից յուրաքանչյուրի կյանքի վրա պետք է դողալ՝ սեփական կյանքից առավել․․․ սա էլ արդեն որերորդ ողբերգական դեպքն է ՊՆ-ում։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»։

Նշենք, որ այսօր ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ տվյալներն այս պահին ճշգրտվում են և հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս