
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավnր

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Սուրեն Գասպարյանի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Մուշեղ Պալոյանի վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Chrysler»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Համեստ Կարապետյանը, 37-ամյա Փառանձեմ Չախոյանն ու 30-ամյա Արթուր Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: