Նախագահ Խաչատւուրյանի հրամանագրերի համաձայն՝ Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնում․
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հնարավորինս դրական հարաբերություններ պահպանելու ցանկության մասին:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն իրենք կնշանակեն իրենց հանդիպման ժամկետները, և հանդիպումը կնախապատրաստվի, երբ նրանք համապատասխան որոշում կայացնեն։
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Նա կարևորել է Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, որը, նրա խոսքով՝ «փաստացի այլևս գոյություն չունի և չի նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կարգավորմանը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի համար մշակվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական խնդրի կարգավորումը:
Միաժամանակ, ըստ նրա, պայմանագրով նախատեսված այս կետը ինչ–որ առումով նաև վերահսկողական գործիք է` հասկանալու` պայմանագրով նախատեսված մեխանիզմները կստեղծվեն, թե ոչ, և եթե ստեղծվեն, որքանով արդյունավետ կլինեն։
Ուղիղ 5 րոպե ՔՊ-ի հետ կապված անձինք խոսում էին այն մասին, թե ինչ «հեռանկարային նախաձեռնություններ ունեն առաջիկայում»՝ մանրամասն ներկայացնելով իրենց նպատակները։
X-ի իր միկրոբլոգում լրագրող Լինդսի Սնելլը գրել է․ «Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երևան գնացած թուրք լրագրողներից մեկն այցելել է Կապույտ մզկիթ, այն հայտարարել «պատմականորեն թուրքական», Երևանը՝ ևս»։
Իսրայելական բանակը Գազայի հատվածում թիրախավորել է երկու պաղեստինցի արմատականի, որոնք պայթուցիկ սարք էին տեղադրում անկլավի կենտրոնական մասում գտնվող Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարի տարածքում։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից և հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր։
Եվրամիությունը հնարավորություն է փնտրում միանալու Ուկրաինայի հարցով բանակցություններին, բայց դեռ ճանապարհ չի տեսնում։
Մարտի 15-ին Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենա, որի 35-ամյա ուղևորը պարեկային ծառայողների բանավոր պահանջով ներկայացրել է թղթե փաթեթ և դանակ։
Ապարանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ․-ն է, ով նշված մարմնական վնասվածքը ստացել է Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Պատրաստ եմ նվիրատվություն անել մարդուն, ով ցույց կտա գեթ մեկ զիջում, որ արել է Ադրբեջանը. Կարապետյան
Եվրամիությունը ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա:
Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Փաշինյանը միայն դժոխքում կարող է վերարտադրվել, որտեղից եկել է. Սրբազան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի նախագահին երկրի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության գործողության ժամանակաշրջանում այլ պետություններ ուղարկելու նախագահի իրավունքի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Գերագույն ռադան։ Օրենքն Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունվել է փետրվարի 25-ին։ Փաստաթղթի համաձայն՝ ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ուղարկվել այլ պետություններ […]
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։
Բագրատ սրբազանը միացավ երիտասարդներին՝ իշխանությանն անվստահություն հայտնելու ստորագրահավաքին
Սրբազան շարժման առաջնորդի փոփոխության հարց չկա, պատասխանատվության զգացում ունեցողները թող առաջնորդեն
2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիկտեն։
Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին և չի մասնակցի դրան։
Երիտասարդների ստորագրահավաքը գործընթաց է, որի զարգացումները կտեսնենք. Հովհաննես Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։
Իր նման ողորմելին՝ կնոջ հետ միասին, ասում է՝ կրթվելը նորաձև է. հայ ազգը կրթված ազգ է. Քաղաքացի
Ստում են, Կառավարության ղեկավարը ստախոս է. անվստահության ստորագրահավաքը շարունակվելու է. Մանթաշյան
«Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու վերջին որոշումը լուրջ հետընթաց է անկախ լրագրության և մամուլի ազատության սկզբունքների համար, հայտարարել է Բրյուսելում գործող Օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան՝ համերաշխություն հայտնելով ռադիոկայանի լրագրողներին և անձնակազմին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։