Շվիդկոյն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկիի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, COP29-ի (Կլիմայի վերաբերյալ խորհրդաժողով. խմբ.) նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բայրամովն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը բավականին դրական առաջընթաց է խաղաղության օրակարգի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031