«Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս լուսանկարը տեսնելիս մի հին սուֆիական ասացվածք հիշեցի։

Երբ ուզում են այրել մարգարե Իբրահիմին, մի փոքրիկ մրջյուն՝ բերանով ջուր հավաքելով սկսում է վազել, տանել, որ գցի կրակի վրա՝ հանգցնելու նպատակով:

Ագռավը հարցնում է մրջունին․

«Հույս ունե՞ս, հանգցնել այս հսկա բոցը քո փոքրիկ ջրով»:

Մրջյունը պատասխանում է․

– Ոչ, ես հույս չունեմ, որ կարող եմ հանգցնել այս հսկա կրակը, բայց հուսով եմ, որ երբ Աստված մի օր հարցնի ինձ. «Ի՞նչ արեցիր, երբ այրեցին մարգարեին», իմ այս արարքը կլինի իմ արդարացումը նրա առջև: Ես կասեմ նրան. «Տե՛ր իմ, ես ամեն ինչ արեցի, որպեսզի պաշտպանեմ Ճշմարտությունը և ցույց տամ ուրիշներին, թե ում կամ ինչի կողմից եմ ես, և թե ում շարքերին եմ ես պատկանում»:

Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»։

Տեսանյութեր

Լրահոս