
Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ իրեն առաջադրված պայմանների պատճառով. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ ամերիկյան կողմի կողմից իր վրա դրված պայմանների պատճառով, որոնք պահանջում էին ժամանակավորապես հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
«Այսօր ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարություն է տարածվել, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ, ինչից վրացական կողմը հրաժարվել է։ Այս կապակցությամբ ուզում եմ պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ՝ նախազգուշացնելով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։
Պայմաններով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։