Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազը տարեկան հաշվետվությունն է ներկայացրել խիստ վրդովված ու զայրացած գնացել է դատախազություն ու հրահանգել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին ազատման դիմում գրի. «Ասեք՝ ազատման դիմում գրի, հեռանա»,- ասել է նա:

Արդյունքում Մարուխյանին հեռացրել են։ Իսկ ինչն է պատճառը։ Բանն այն է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հարց բարձրացվեց Արմեն Աշոտյանի գործով, ինչին ի պատասխան փաստաբաններն ահազանգեցին, որ Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:

Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս:Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»:

Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի որ` դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որևէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չի «վերականգնել», որովհետև պաշտպանության կողմը գործը համարում է շինծու և չի ընդունում մեղադրանքը:

Հաշվի առնելով, որ`

ա) հրապարակային ներկայացվել են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Արմեն Աշոտյանի պատիվն ու արժանապատվությունը,

բ) վերոնշյալ հաղորդումը հրապարակված է դատախազության և ԱԺ պաշտոնական կայքերում, ինչպես նաև բանավոր ներկայացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում:

Եվ այս ամենն էլ պատճառ է դարձել, որ Գլխավոր դատախազի վարչության պետը պաշտոնից ազատվի:

Տեսանյութեր

Լրահոս