
Հարցազրույց Թումանյանի հեքիաթի մոտիվներով

Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էս պահին Պետրոսի հյուրը Կապիտուլյանտն ա։ Կոնկրետ հարցեր է տալիս Պետրոսը` ոչ կոնկրետ պատասխաններ է տալիս Պողոսը։ Ու ոչ մի հարց իր պատասխանը չի գտնում։ Սա զուտ Թումանյանի հեքիաթն ա հիշեցնում.
-Պողոս գտա֊՞ր…
-Չէ֊։
-Պետրոս գտա֊՞ր…
-Չէ֊։
Չէ ու չեփչին փչե…Ու մեկ, մեկու դուխ տալով փչում են ու փչում, արանքում կարևորելով լեգիտիմությունը։ Լեգիտիմություն, որի երաշխավորը լեգիտումությունն է։ Սա կյանք չի` հեքիաթ ա, հեքիաթ, որի մեջ ապրում ենք մենք։ Կհաղթի նա, ով ուժգին կփչի, կփչի ու էս հեքիաթը հօդս կցնդի, այնպես ինչպես տարիներ շարունակ գունավոր ավազահատիկներվ պատկերված հնդկական գետնանկարը…Հարցերին չի պատասխանում` ԲՐՆՁՈՒՄ Ա։ Սա կատարյալ մաստեր կլաս ա, որն այլ լեզվով կոչվում ա` ԿՌՈՒՏԻՏ, երբ կարծես թե խոսում ես, բայց ոչինչ չես ասում։
Վերջում մի հարց էլ առաջացավ.
-Լինել ֆորպո՞ստ, թե՞ չլինել…
Էս անգամ ոնց որ Պողոսն ու Պետրոսը գտան պատասխանը.
«Ավելի լավ ա` չլինել, քան լինել ֆորպոստ»։
Բայց էդպես էլ չասացին` ում ֆորպոստը։
Վախում էին։Ռուսից վախում են, թուրքից վախում են, բայց մեզանից չեն վախում` թքած ունեն»։