Ձեր երեխայի դպրոցից հեռացեք 150-160 մետր և պատկերացրեք Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։

Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։

Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։

Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031