Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող հարցերին մանրամասն կանդրադառնանք մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։

Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան

Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031