Ռոուհանին հայտարարել է խաղաղ նպատակներով ուրանը մինչև 60 տոկոս հարստացնելու՝ Իրանի մտադրության մասին
Իրանի կողմից մինչև 60 տոկոս ուրանի հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Ինչպես տեղեկացնում է Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մեր գործունեությունը բացարձակ խաղաղ է, կլինի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Մինչև 60 տոկոս հարստացումը նույնպես (կիրականացվի) խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- ասել է նա:
Նախագահի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Ռոուհանիի խոսքով՝ նոր ցենտրիֆուգների տեղակայումը և մինչև 60 տոկոս ուրանի հարստացումն Իրանի դեմ Իսրայելի գործողության պատասխան է:
«IR-6 (ցենտրիֆուգների) շահագործումը և մինչև 60 տոկոս (ուրանի) հարստացումն ստեղծված իրադրությանի պատասխանն է: Եթե Իսրայելը դավադրություն է կազմակերպում մեր ժողովրդի նկատմամբ, ապա մենք պատասխանում ենք,- ասել է նա:- Սա դարձավ առաջին քայլը»:
Քաղաքական գործիչը ճշտել է, որ Իրանի գործողությունները դարձել են Նաթանզում կատարված դիվերսիայի պատասխանը: «Անհնար է, որ դուք հանցագործություն իրականացնենք Նաթանզում, իսկ մենք լռենք: Մենք ձեզ պատասխանում ենք երկու կողմից. IR-6 (ցենտրիֆուգներով) և մինչև 60 տոկոս (ուրանի) հարստամամբ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը։