Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1085-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1085-ով: Մահացել է յոթ մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 291 հազար 214 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 432 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 278 հազար 683 հիվանդ, մահացել է 3901 մարդ:
Օրվա ընթացքում արվել է 35 հազար 863 թեստ, այդ թվում՝ 23 հազար 896-ը՝ հակագեն եւ 11 հազար 967-ը՝ ՊՇՌ-թեստեր:
Ախտահարման ցուցանիշը. օրվա ընթացքում՝ 3,03 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2,56 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 2,67 տոկոս: Պատվաստում է ստացել 23 հազար 493 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1403 մարդ, հաղորդել է Sputnik-ը։