Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել:
Բելգիայում հուլիսի 14 – 16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, հեղեղում, որը ծանրագույնն է վերջին 100 տարվա ընթացքում, նախնական գնահատումներով՝ գերազանցում է 10 միլիարդ եվոն, վերջնական գումարը տակվին հայտարարված չէ:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և […]
Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:
ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով Կանադայի ու Մեքսիկայի հետ սահմանները փակ կպահեն մինչև օգոստոսի 21-ը: Հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Մաքուր կաթսայի մեջ տրորել կիտրոնի կեղևը շաքարավազի հետ: Ավելացնել բալի կորիզներից և հյութից պատրաստված թուրմը, բալը և կիտրոնի հյութը: Հասցնել եռման, վերցնել կրակից և խառնել թթվասերը: Սառեցնել:
Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ: Հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:
Բազուկը դիետիկ մթերքների թագուհին է: Բազուկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 40 կկալ: Բազուկը բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա և իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է մեծ քանակությամբ ցինկ և երկաթ, ֆոլաթթու, բետա-կարոտին և A, B, P խմբի վիտամիններ:
Մի քանի ամիս բետա փորձարկումից հետո թարմացումը հասանելի է դարձել Apple սարքերի բոլոր օգտվողներին:
Հարց 2-րդ-Ի՞նչ ունենք մենք 2018-ի ապրիլին Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած իշխանազավթումից հետո…
Ճանապարհամերձ հողամասից զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչները, որոնց պատերին մոխրացած, մուգ շագանակագույն կանեփանման հետքեր կային։
Շվեդական Հելբի բանտի երկու ազատազրկվածներ բանտի երկու աշխատակցի գերեվարել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր համաշխարհային խնդիրները կարող են լուծված լնել, եթե հասարակությունը դրանց ձեռնամուխ լինի Տոկիոյում հանդես եկող ատլետների համառությամբ:
Հուլիսի 22-ին, ժամը 14:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանություն զանգած մի քաղաքացի հայտնել էր, որ քսան րոպե առաջ մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բակերից մեկում անհայտ անձը քաշել-պոկել է 64-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով նախագահական լիազորությունների կեսը, որոնք վերաբերում են պետական գույքի մասնավորեցմանը, փոխանցվում է կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում է:
«Այս պահին Վրաստանից էլեկտրաէներգիա չենք ներմուծում, ներմուծել ենք միայն տնտեսական էֆեկտի համար, այսինքն՝ այդ պահին Վրաստանն առաջարկել է ավելի ցածր գնով, քան Հրազդան ՋԷԿ-ի գինն է, այսինքն՝ նախընտրություն է տրվել ներմուծելուն: Ավելի շատ գազ պետք է ծախսեինք Հրազդանի ՋԷԿ-ում, որպեսզի արտադրանք տայինք, Վրաստանից ներմուծել ենք ավելի էժանով: Հուլիսի 11-ից այլևս ներմուծում չի կատարվում, որովհետև Վրաստանում ևս այս պահին ավելցուկային հոսանք չկա»,- ասաց Վարդանյանը:
Վաղը` հուլիսի 23-ին, Մարտիրոսյանն ու Բրկիչը կանցկացնեն 4 շրջանի երկրորդ «դասական» պարտիան։
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ մասին հաղորդում է Politico-ն, հիշեցնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Կուբայում վերջերս տեղի են ունեցել մասշտաբային բողոքի ակցիաներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»:
Վրաստանում հուլիսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2415 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 393 հազար 360 է:
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը:
Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։