Հունգարական ապուր՝ պատրաստված բալից
Բաղադրիչներ
1. Բալ – 700 գ
2. Սպիտակ չոր գինի – 500 մլ
3. Ջուր – 200 մլ
4. Շաքարավազ – 3/4 ճ/գ
5. Կիտրոնի կեղև և հյութ – 1 հատ
6. Թթվասեր – 350 գ
7. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Բալը մաքրել, հավաքել պոչերը, կորիզները և հյութը և լցնել թասի մեջ: Ավելացնել գինին և ջուրը, հասցնել եռման և եփել ցածր կրակի վրա մոտ 10 րոպե:
2. Մաքուր կաթսայի մեջ տրորել կիտրոնի կեղևը շաքարավազի հետ: Ավելացնել բալի կորիզներից և հյութից պատրաստված թուրմը, բալը և կիտրոնի հյութը: Հասցնել եռման, վերցնել կրակից և խառնել թթվասերը: Սառեցնել:
3. Ապուրը լցնել ափսեների մեջ, ըստ ցանկության՝ աղ և պղպեղ ցանել, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը