Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը:
Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:
Թալիբան շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր.
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը նորամուտն է նշել MMA-ում (մարտեր առանց կանոների):
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանի առաջին մրցակիցն Օլիմպիական խաղերում հայտնի է:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությունից առաջ մեկնարկել են ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները:
Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցներն Օլիմպիական խաղերում հայտնի են: Տոկիոյի մեկնարկող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը կլինին Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնը: Բաչկովն առաջին մենամարտը կանցկանցի հուլիսի 25-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 08:05-ից:
ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Եվրոպայի հանձնաժողովը (ԵՀ) ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ համաձայնությունների ձեռքբերումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շուրջը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը: ԿԸՀ հուլիսի 22-ի արտահերթ նիստում կազմված և ԿԸՀ անդամների կողմից ստորագրված արձանագրությամբ արձանագրվեց՝ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորներ են գրանցվում և մանդատներ են տրամադրվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակի երկրորդ մասից հետևյալ անձանց.
Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ Հայաստանի դեմ ուղղված Ալիևի կոշտ հռետորաբանության մասին. ՈՒՂԻՂ
Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ այլ երկրներից կամ արտսահմանյան ֆոնդերից ֆինանսվորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով նոր կարգավորումներ են լինելու:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է ուղարկել։
Արթուր Համբարձումյանը՝ Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումների մասին. ՈւՂԻՂ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում բնակարանաշինական ծրագրերի իրականացման հարցերին:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի պարտադիր օգտագործման կարգը:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։