Բաժիններ՝

Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:

Հուլիսի 17-ին Աշտարակի ոստիկաններն այցելեցին նրա տուն և խուզարկությամբ պատուհանագոգին հայտնաբերեցին պլաստիկ տարաներում աճեցրած կանեփի չորս բույս: Տանտերը հայտնեց, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար:

Նա նաև ոստիկաններին ներկայացրեց չորացված կանեփանման զանգվածով չորս փաթեթ:

Տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031