Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալիզ Միրզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզման պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru կայքին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։
Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Տոկիոյում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն հուլիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել, որի շրջանակներում նախատեսվում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում իրականացնել հնագիտական ուսումնասիրություններ:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է համախոհների ու գործընկերների հետ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկի մասին։
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը:
Փաստորեն Պաշտպանության նախարարությունը ոչ միայն ոչինչ չի անում իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար, այլ ավելի խորացնում եղած անվստահությունը։
Հայաստանը ներկայացնող մարզիկները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մնալ-չմնալու հարցը դեռ քննարկվում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ուզում է օր առաջ ազատվել նրանից, սակայն նոր ընտրությունների ճանապարհը վտանգավոր է, իսկ ավագանու միջոցով անվստահություն հայտնել չեն ուզում՝ հարմար կադր չունեն ցուցակում։ Ուստի իշխանությունը միջանկյալ լուծում է գտել։ Ի դեպ, իրենց շահերից բխող հարցերում շատ հնարամիտ են եւ արագ լուծումներ են գտնում։
Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 17-ամյա աղջիկը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին պատկանող С-17 ռազմական ինքնաթիռը խախտել է Վենեսուելայի օդային տարածքը:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների:
Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 250 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 632-ի:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախումբն առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի` հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ իրեր ու սննդի հավաքածուներ փոխանցելու համար:
Ես արդեն անկեղծ չեմ հասկանում ամեն ինչում և անընդհատ ստելու այս մոլուցքը։
Այս փուլի համար հատկապես ողբերգություն է այն, որ դիլետանտ, ազգակործան կապիտուլյանտներն են շարունակում տնօրինել անտերության մատնված Հայաստանի ճակատագիրը։ Ո՛չ քաղաքական, ո՜չ դիվանագիտական և ո՜չ էլ ռազմական առումով դեռևս ոչ մի լավ բան չի սպասվում։
Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հուլիսի 24-ին, ժամը 03:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Սա այն պարագայում, որ իրավիճակը բավականին անորոշ էր, տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ադրբեջանական, եկող տեղեկատվությունը՝ հակասական։
Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով տարեսկզբին ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի առաջին նիստը կայացել էր հունվարի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ: