Բաժիններ՝

Տղամարդը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից` մտել էր հարևանուհու տուն․․․

Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել:

Բայց քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս բացահայտելու նաև նման հանցագործությունները:

Այս տարվա հուլիսի 19-ի առավոտյան, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկվեց նույն շենքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ:

Նա խոստովանեց, որ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից` մտել էր հարևանուհու տուն, ճաշասենյակի կահույքի վրայից գողացել մանրադրամ, ննջարանի պահարանում կախված հագուստի գրպանից` թղթադրամ:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031