
Աշխարհի գավաթ. Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում հաղթել է խորվաթ Անտե Բրկիչին

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ:
Հայկը խաղացել է սպիտակ խաղաքարեով և հաղթել պարտիայի 49-րդ քայլում:
Վաղը` հուլիսի 23-ին, Մարտիրոսյանն ու Բրկիչը կանցկացնեն 4 շրջանի երկրորդ «դասական» պարտիան։