Բաժիններ՝

Սու-30ՍՄ կործանիչների ռուսական և բելառուսական անձնակազմերը համատեղ պարեկություն են իրականացրել

Սու-30ՍՄ կործանիչների ռուսական եւ բելառուսական անձնակազմերը Միութենական պետության պետական սահմանի համատեղ պարեկություն անցկացրել «Դաշնային վճռականություն-2022» զորավարժությունների շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) եւ Բելառուսի Հանրապետության ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմերը «Դաշնային վճռականություն-2022» համատեղ զորավարժությունների շրջանակներում իրականացրել են Միութենական պետության պետական սահմանի համատեղ պարեկության առաջադրանքները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինչպես զույգով, այնպես էլ միայնակ թռիչքներ են իրականացվել օդերեւութաբանական դժվարին պայմաններում: Մարտական հերթապահության առաջադրանքների կատարման ժամանակ կատարելագործվել է Ռուսաստանի ՕՏՈւ-ի եւ Բելառուսի ՌՕՈւ-ի ինքնաթիռների անձնակազմերի փոխգործակցությունը:

Փետրվարի 10-ից մինչեւ 20-ը կանցկացվեն «Դաշնային վճռականություն-2022» ռուս-բելառուսական համատեղ վարժանքները, որոնց շրջանակներում կմշակվեն արտաքին ագրեսիայի խափանման եւ դիմագրավման, ինչպես նաեւ ահաբեկչության հակազդման եւ Միութենական պետության շահերի պաշտպանության հարցեր:

Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ զորաշարժերն ունեն պաշտպանական ուղղվածություն եւ ոչ ոքի չեն սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս