Բաժիններ՝

Լոռու մարզում տներում ապակյա իրեր, խանութներում շշեր են կոտրվել. Մեծ է եղել վախի մթնոլորտը, մարդիկ լքել են տները

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Լոռու մարզում խոշոր փլուզումներ չեն եղել, բայց պատերից քարեր են թափվել, տներում ճաքեր ավելացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։

ՀՀ ԱԻՆ-ն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Լոռու մարզում փոլուզումների վերաբերյալ 4 ահազանգ են ստացել։

Լոռու մարզպետարանից «Փաստինֆո»-ին փոխանցեցին, որ երկրաշարժի հետևանքների ուղղությամբ խորապես ուսումնասիրություններն այս պահին են ընթանում։

«Ուսումնասիրությունները նոր են իրականացվում։ Նախնական տվյալներով, հատկապես, Ալավերդու և Տաշիր համայնքներում պատերից քարեր են պոկվել, բայց լուրջ վնասներ չկան։ Դեռ համայնքների ղեկավարներից ամփոփված տվյալներ չունենք։ Մեծ վնասներ, խոշոր փլուզումներ չեն եղել, ուղղակի պատերից քարեր են թափվել, տներում ճաքեր են ավելացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։ Նրա փոխանցմամբ խուճապն է մեծ եղել, մարդիկ լքել են տները, գնացել սեփական տներում բարեկամների տանը գիշերել։

«Ինչպես տեղեկացանք տներում ապակյա իրեր, խանութներում շշեր են կոտրվել, բայց փոքր ծավալների, այնքանով ինչքանով այս պահին տեղեկացված ենք, ավելի շատ վախի ֆոնն է մեծ եղել»,- ասաց Աննա Գասպարյանը և հավելեց, որ իր զգացողությամբ երկրաշարժի ուժգնությունը 5 բալ է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28