Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում այժմ փոխհամաձայնություն չկա Ուկրաինային կամ Վրաստանին ընդունելու վերաբերյալ. Իշինգեր

ՆԱՏՕ-ում այժմ փոխհամաձայնություն չկա Ուկրաինային կամ Վրաստանին դաշինքի կազմ ընդունելու վերաբերյալ: Այդ մասին Բեռլինում անցկացված ճեպազրույցում հայտարարել է անվտանգությանը նվիրված մյունխենյան խորհրդաժողովի ղեկավար, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը:

«Հյուսիսատլանտյան դաշինքում մինչեւ այսօր, ըստ իմ տեղեկությունների, չկա փոխհամաձայնություն, իսկ նման որոշման համար անհրաժեշտ է փոխհամաձայնություն՝ այս երկրներից մեկին կամ նույնիսկ այս երկու երկրներին դաշինքի կազմ ընդունելու համար»,-ասել է Իշինգերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս