Բաժիններ՝

Պեկին-2022. Կանադայի կանանց հոկեյի թիմը եզրափակիչում է

Կանադայի կանանց հոկեյի հավաքականը կպայքարի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար: Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի կանանց կիսաեզրափակիչում Կանադան մրցեց Շվեյցարիայի ընտրանու հետ և առավելության հասավ 10:3 հաշվով:

Կանադացիներին հաջողվեց բոլոր երեք քառորդներում էլ գրավել մրցակցի դարպասը:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն ԱՄՆ և Ֆինլանդիայի ընտրանիները: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին` Երևանի ժամանակով 17:10-ից սկսած:

Եզրափակիչը նախատեսված է փետրվարի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28