Բաժիններ՝

ԱՄՆ-ում տղամարդը դանակով վիրավորել է 11 մարդու

Անհայտ անձը դանակով 11 մարդու է վիրավորել Ալբուքերքե ամերիկյան քաղաքում (ԱՄՆ-ի հարավարեւմտյան Նյու Մեքսիկոյի նահանգ), նրան ձերբակալել են: Այդ մասին տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է Twitter-ում:

«Ոստիկանության ծառայողները հետաքննում են հանցագործության յոթ հնարավոր վայրերը՝ «…» դանակի կիրառմամբ գրոհի հետեւանքով 11 տուժածների մասին հաղորդագրությունների ֆոնին: Բոլոր տուժածները գտնվում են կայուն վիճակում: կասկածյալը, որը գործել է միայնակ, գտնվում է կալանքի տակ»,-ասվում է հրապարակման մեջ:

KRQE News 13 տեղական հռուստաալիքը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի մի քանի շրջաններում: Ճշտվում է, որ կասկածյալը տեղարժվել է BMX հեծանվով, նրա ձեռքին եղել է մեծ դանակ: Հարձակվողին ձերբակալել են առանց պատահարների: Ոստիկանության տեղեկատվության համաձայն, կասկածյալը գրոհները կատարել է պատահական կարգով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս