Բաժիններ՝

Գերմանիայից զինվորականների լրացուցիչ համակազմ կժամանի Լիտվա

Գերմանիան ընթացիկ շաբաթում լրացուցիչ զինվորականների կուղարկի Լիտվա ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի կազմ: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Արձագանքելով Ուկրաինայի հետ սահմանի իրադությանը եւ անվտանգության ոլորտում վիճակի վատթարացմանը Բալթիկայի երկրների տարածաշրջանում՝ Գերմանիան որոշում է ընդունել Լիտվայում տեղաբաշխել լրացուցիչ թվով իր զինծառայողների, որոնք Լիտվա կժամանեն ընթացիկ շաբաթում»,- ասված է հաղորդագրության մեջ:

2017 թվականին ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակները տեղաբաշխվել են Մերձբալթիկայի երեք երկրներում եւ Լեհաստանում՝ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման համար»:

Լիտվայում դրանց հրամանատարությունն ստանձնել է Գերմանիան: Գումարտակի կազմում գտնվում են 1,2 հազար զինծառայողներ դաշինքի մի քանի երկրներից: Բեռլինը հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել իր մասնակցությունը՝ լրացուցիչ Լիտվա ուղարկելով Բունդեսվերի շուրջ 350 զինվոր եւ սպա: Բացի նրանցից, ներկայումս իրենց զինվորականներին են գործուղել Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան եւ Չեխիան: Անցած հինգ տաում գումարտակի կազմում են եղել ավելի քան 15 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի ինը երկրներց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս