Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։
«Golden Boy», ամենամյա ֆուտբոլային մրցանակ, տրվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Մրցանակակրի տարիքը չպետք է գերազանցի 21 տարեկանը և պետք է հանդես գա եվրոպական առաջնությունների որևէ բարձրագույն դիվիզիոնում։ Մրցանակը 2003 թվականին սահմանել է Tuttosport-ի գլխավոր խմբագիրներից մեկը։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել Սոնա Պ.-ն, որը 2020 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Սիսեռը մեկ գիշեր թրջել: Առավոտյան ջուրը թափել և սիսեռը անցկացնել մսաղացով, այնուհետև աղալ խորանարդաձև կտրատված կարտոֆիլը:
81 տարեկան հասակում մահացել է բրիտանացի ձեռնարկատեր, ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա դստերը: Բելինդա Սինքլերի խոսքով՝ իր հայրը մահացել է սեպտեմբերի 16-ի առավոտյան, Լոնդոնի իր տանը՝ երկարատեւ հիվանդությունից հետո:
Տղամարդը պետք է ունենա ֆինանսական բարձ, որը կապահովի նրան հանգիստ կյանք:
Ուժի մեջ է մնում Նոր Զելանդիայի արգելքը երկրի տարածքային ջրեր ավստրալական սուզանավերի մուտքի վրա, չնայած AUKUS դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ Ավստրալիայի որոշմանը: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդրա Արդեռնը։
Նիկոլ Փաշինյանն առանց որևէ բարդույթի ՀՀ ինքնիշխան տարածքներն անվանում է ադրբեջանական անվանումներով, որովհետև նրա համար առաջնային է ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհի հայկական վերահսկողությունը, այսինքն՝ պետության բովանդակությունը, այլ իր զրահապատ մեքենան, ամառանոցն ու հարյուրավոր թիկնապահները, իմա՝ պետության ձևը, ատրիբուտիկան։
Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն, 2023 թ. տիեզերք կարձակվի Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից:
Հարավկորեական GL Rapha ընկերությունը, որ իրականացրել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի արտադրությունը, ակտիվ բաղադրիչ է պատրաստել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժնի համար եւ հույս ունի շուտով սկսել դրա մատակարարումները համաշխարհային շուկա:
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021 թ. սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հայաստանի իշխանությունն իր հարևան ու դաշնակից երկրին ասում է՝ առնվազն Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում Հայաստանի պետություն այլևս չկա։ Պետության վերացման գործընթացը շարունակվում է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս ձերբակալվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսը 2020թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.4%:
Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է:
4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ևբաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:
Դեսպան Անդրեա Վիկտորինը ևս բարձր է գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ իր մանդատի շրջանակներում։
Ադրբեջանցիները Որոտանի մոտ հայկական միկրոավտոբուսի վրայից մաքրում են Արցախի Հանրապետության դրոշը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճ պատվիրակների մուտքի համար չեն պահանջվի կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույցներ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի նամակում։
Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Կապիտուլյացիոն պարտության և խայտառակ ողբերգության մեկ տարին չլրացած՝ արդեն գունագեղ համերգ։
Միևնույն ժամանակ, ինստիտուտից ընդգծել են, որ ուղևորությունների նպատակների մասին տեղեկություններ չեն հավաքել․ այսինքն՝ արտասահման այցելությունների պատճառ կարող է լինել ոչ միայն հանգիստը, այլև գործուղումը կամ հարազատների հետ հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել երկու ընթացող Պետդումայի ընտրություններում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ ՀԱՊԿ-ում հարաբերությունները շարունակում են ուղղահայաց մնալ, իսկ նախագահությունը կազմակերպությունում ֆորմալ բնույթ է կրում շատ օբյեկտիվ պատճառներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի անհամեմատելի կշիռն ու ազդեցությունը: Ուստի, փոխգործակցությունն ու հորիզոնական հարաբերությունները կազմակերպության մեջ զարգացնելու համար լուրջ վերանայումների կարիք կա:
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «analitikaua.net» կայքը, խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։
«Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։