
Ինչպես արդյունավետ աշխատել տնից

Ժամանակին մենք երազում էինք տնից աշխատելու մասին, իսկ այժմ գրասենյակը շատերի համար դարձել է անպատկերացնելի տարածք: Տարիներ շարունակ ընդհանտումներով կարանտինը փոխեց մարդկության աշխատանքային ռեժիմը և այժմ տնային գրասենյակները դարձել են ամենապուպուլյար աշխատանավայրը: Բայց ինչպես պահպանել մտիվացիան և արդյունավետությունը, կօգնեն հետևյալ մի քանի խորհուրդները:
Կարգավորեք տարածքը
Նախ կարգի բերեք այն տարածքը, որտեղ պատրաստվում եք աշխատել: Հարդարեք սեղանը, հեռացրեք ավելորդ իրերը և ստեղծեք աշխատանքային միջավայր:
Սկսեք աշխատել վաղ առավոտյան
Պահպանեք գրասենյակային ռեժիմը. արթնացեք վաղ և լոգանքից ու թեթև նախաճաշից հետո սկսեք աշխատանքը, որպեսզի երեկոյան հանգստանալու հնարավորություն ունենաք:
Պլան կազմեք
Տանը ավելի դժվար է կենտրոնանալ. հարմարավետությունը երբեմն կարող է խանգարել աշխատանքին, այդ պատճառով կազմեք աշխատանքային պլան:
Հանգստացեք
Երբեք հնարավոր չէ հասնել լավ արդյունքի, եթե խախտվի հանգստի ռեժիմը: Ձեզ ընդմիջումներ տվեք:
Տնային աշխատանքների վրա մի կենտրոնացեք
Դրանք արեք միայն աշխատանքն ավարտելուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը