
Եթե հոգնել եք հնդկաձավարից, փորձեք քինոայով այս ուտեստը

Բաղադրատոմսը՝ Kuznyahouse ռեստորանի շեֆ-խոհարարի:
Բաղադրիչներ
1. Քինոա – 30 գ
2. Չամիչ – 10 գ
3. Հավի արգանակ – 60 գ
4. Ճակնդեղ – 160 գ
5. Ավոկադոյի խյուս – 50 գ
6. Ձիթապտղի յուղ – 20 գ
7. Համեմունք – 1 գ
8. Աղ – 1 գ
Պատրաստման եղանակը
1. Քինոան թրջել 10-15 րոպե։ Այնուհետև եփել հավի արգանակի մեջ չամիչով և համեմունքներով:
2. Ստացված զանգվածը լցնել ափսեի մեջ, վրան դնել եփած ճակնդեղն ու տրորած ավոկադոն։
3. Ցողել ձիթապտղի յուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը