
Տնական ամենահամեղ թխվածքաբլիթները

Բաղադրիչներ
1. Կարագ – 110 գրամ
2. Շաքարավազ 170 գրամ
3. Ձու – 2 հատ
4. Յոգուրտ – 150 գրամ
5. Ալյուր – 320 գրամ
6. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
7. Սոդա – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կարագն ու շաքարավազը հարել, աստիճանաբար ավելացնել ալյուրն ու ձուն։
2. Ավելացնել ելակի յոգուրտն ու փափուկ խմոր հունցել:
3. Թխման համար նախատեսված կաղապարը պատել յուղաթղթով, վրան, պահպանելով 3-4 սմ հեռավորություն, շարել ձեռքերով ձևավորած թխվածքաբլիթները:
4. Թխել 15-20 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը