Ընդդիմադիր և նախկին պաշտոնատար անձանց հասցեին վիրավորանքները շարունակվում են. Դավիթ Հարությունյան
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ զույգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Դատարանին խաբելու միջոցով փորձել են ստանալ խուզարկության թույլտվություն. փաստաբան
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել հավելյալ զենիթային հակահրթիռային С-400 համակարգեր:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշին ու Հադրութը կորցրած, մեր ցավի ու չամոքվող տառապանքի խորհրդանիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը երեկ մտքի թռիչք է ունեցել։ Սպառնացել է «վատ աշխատելու համար» ընդդիմությանն առհասարակ զրկել պարգևավճարներից։ Ծափ-ծափ․․․
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:
Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
«Չեմ կարող մասնակցել նիստին՝ առողջական խնդիրներից ելնելով». դատարանը հրապարակեց Չարչյանի դիմումը
Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար:
Կատարվում է քննություն։
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
Ռուս խաղաղապահները տեղակայման օրվանից Բերձորում ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրինականությո՞ւն, թե՞ ապօրինություն է կառավարության պատվաստվելու մասին պահանջը. ՈւՂԻՂ
Մեկնարկում է Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը. ՈՒՂԻՂ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 25-ին վերսկսվել են:
Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով:
ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող երկու անձինք մահացել են:
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերից հարավ ընկած շրջանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257 620-ի:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրադրությունն Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում:
Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։ Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։ Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք է. – […]
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»։
Մերկելը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին այցելել է իր նախկին ընտրատարածք։ Շրջագայության ընթացքում նա այցելել է նաև Մարլոուի թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել թռչուններին։ Մերկելին թղթե բաժակ են տվել թռչունների կերով ՝ այսպես կոչված, Լորիի նեկտարով, որը պատրաստված է չորացրած փոշուց, ֆրուկտոզայից, հացահատիկից և ջրից:
2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:
Եվրոպայի քուրդ կանանց շարժումը (TJK-E) և MAAT for Peace կազմակերպությունը «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատապարտման համար Շվեյցարիայի Ժնև քաղաքում համատեղ պանելային քննարկում են անցկացրել։ Պանելային քննարկումն ընդգրկված է եղել նաև ՄԱԿ -ի մարդու իրավունքների 48-րդ նստաշրջանում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։