Համաշխարհային բանկի ղեկավարը գնահատել է հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը համաշխարհային ՀՆԱ-ի վրա

Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան ՌԴ-ի հատուկ գործողությունը Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ։

Մելպասը հաշվել է, որ Ուկրաինայի իրադրությունը «մոտ հեռանկարում կհանգեցնի արագ ազդեցության» համաշխարհային տնտեսության վրա: «Կարծում եմ, որ համաշխարհային ՀՆԱ-ի վրա նույնիսկ ավելի շատ ներգործություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-հայտարարել է ելպասը՝ հանդես գալով Washington Post թերթի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Համաշխարհային բանկի ղեկավարը, սակայն, նշել է, որ մյուս երկրները կկարողանան արագորեն վերականգնվել ՌԴ-ից եւ Ուկրաինայից ռուսաստանյան էներգապաշարների եւ սննդամթերքի մատակարարումների դադարեցումից: Մասնավորապես, նրա կարծիքով, մյուս երկրների գյուղատնտեսական ոլորտը կարող է «ընտելնալ մեկ տարվա ընթացքում կամ մոտավորապես այդքան ժամանակում»:

Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին:

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս