Բաժիններ՝

«Ռոմա»-ն կարող է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին

Իտալական «Ռոմա»-ն հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար, սակայն հայ ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազման: Պարբերականները պնդում են, որ Մխիթարյանը տարեկան ստանում էր 4 միլիոն եվրո աշխատավարձ, բայց նոր պայմանագրով պետք է ստանա տարեկան 2 միլիոն եվրո:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031