Բաժիններ՝

«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանք»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Նորավանք»-ը և «Արարատ»-ը:

Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման 33-րդ րոպեին հյուրերը` «Արարատ»-ի ֆուտբոլիստները առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռուդիկ Մկրտչյանը: «Նորավանք»-ին խաղի մյուս հատվածում հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց և «Արարատ»-ը հաղթեց նվազագույն հաշվով` 1:0:

Այս տուրի շրջանակներում մարտի 16-ին կկայանան «Վան»-«Փյունիկ», ԲԿՄԱ-«Ուրարտու» խաղերը: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 50 միավոր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս