35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Վերելք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից առաջադրվել և մասնակցել Երևանի ավագանու 2023 թվականին կայանալիք հերթական ընտրություններին։
Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ:
Ավելին՝ իշխանությունն ինքն է նաև խոստովանում, որ սա իր միակողմանի ցանկությունն է, իսկ ում հետ այդ օրակարգով բանակցում է լրիվ այլ տրամադրվածություն ունի։
ԱԶԿ-ի փոխնախագահ, նախկին վարչապետ, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։
Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ–ում ԵՄ դեսպանի այս լուսանկարը՝ գրելով․ «Հայաստանում Եվրոպական Միության դեսպանն այցելել է Մեղրի, որտեղ ցուցադրում է Հարավային Կովկասի պատկերով մի պայուսակ, որի վրա Հայաստանը պատկերված է առանց Արցախի, իսկ Ադրբեջանին փոխարեն պատկերված է Եվրոպական Միության դրոշը, որտեղ Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»։
Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի:
Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և Ազատության հրապարակի տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարման հետևանքով, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Բառնաուլի Ս․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի:
Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԲԴԽ-ն քննում է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՈՒՂԻՂ:
Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:
Ինդոնեզիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է իր կողմից անցկացվող G20-ի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում երկրի դեսպան Անատոնիո Մորատո Տավարեշին:
Իրանի իշխանությունները 90 տոննա մաքսանենգ վառելիքով նավ են կալանել երկրի հարավի Քիշ կղզու մոտ: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգանի նահանգի գլխավոր դատավորին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Մինչ 2021 թվականը, ներկայացնենք նրա 2018, 2019 2020 թվականների տարեկան հայտարարագրերը, գրում է Armlur.am-ը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերահսկողական միջողառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:
Հանդիպում Իրանի խորհրդարանի խոսնակ H.E. ( հոջաթ օլ իսլամ ) Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Հույս ունենք, որ Արթուր Դավթյանը բարեհաճ կգտնվի, գործով դրական պատասխան կստանանք. Լիդա Առուշանյան:
Արմեն Աշոտյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Լիտվան M113 զրահամեքենաներ է հանձնել Ուկրանային: Ինչպես հաղորդել են Լիտվայի պաշտպանության նախարարությունում, այդպիսով ավարտվել է Վիլնյուսից 15,5 մլն եվրո գումարի օգնության փոխանցումը։
Զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացնում Գլխավոր դատախազություն․ ՈՒՂԻՂ։