
Ինդոնեզիան Զելենսկուն հրավիրել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին

Ինդոնեզիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է իր կողմից անցկացվող G20-ի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում երկրի դեսպան Անատոնիո Մորատո Տավարեշին: Ինդոնեզիան 2022 թվականին «քսանյակում» իրականացնում է փոխանցիկ նախագահություն:
«Ինդոնեզիայի ղեկավարը՝ ընթացիկ նախագահը, մյուս շահագրգիռ կողմերին հրավիրում է մասնակցել այդ գործընթացին, նաեւ մենք նախագահ Զելենսկուն ենք հրավիրել մասնակցելու մեր միջոցառումներին: Ինդոնեզիան ներկայում չէր ցանկանա բացառել ինչ-որ երկրների»,-ասել է դեսպանը՝ հանդես գալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում «Գործարար քսանյակի» տարածաշրջանային կոնսուլտատիվ համաժողովին նվիրված նստաշրջանում:
«Կարծում եմ, որ կարող էինք այլ երկրների հրավիրել մեր աշխատանքին մասնակցելու, այդ թվում նաեւ պարոն Զելենսկուն, ինչպես նաեւ այլ երկրների՝ Սինգապուրին, Ֆիջիին, Նիդեռլանդներին եւ այլ պետությունների»,-հավելել է դիվանագետը:
Պետերբուրգի հոբելյանական 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է հունիսի 15-ից մինչեւ 18-ը: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես համաժողովի լրատվական գործընկեր: