ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր ԳենադիՏավարածյանընշել է, որ ուրախ էր համալսարանում հյուրընկալել առաջին անգամ անցկացվող այս դասընթացը։
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հաշված օրեր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին, երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:
«Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա. սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Բայց միևնույն ժամանանակ պնդեց, որ ունեն կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, հակառակ դեպքում մեզ սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանումը:
Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Եվրամիությունը ռազմական կազմակերպություն չէ, ուստի Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։
Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 27-ին՝ ժամը՝ 20:50-ից մինչև 21:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան ընկած հատվածում բողոքի ակցիա իրականացնող և երթով քայլող անձանցից մի քանիսը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, բռնություն էին գործադրել նշված տարածքում գտնվող Անտարես հրատարակչության տնօրենի նկատմամբ, հայհոյել, վերջինիս հարվածել են շշերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զենքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել շվեյցարացի երիտասարդ ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատիի հետ:
Հունիսի 2-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը իջել է 115 ԱՄՆ դոլար – 1 բարելի դիմաց նշագծից:
Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով Կիևում է, որտեղ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նախօրեին Կիև էին այցելել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարները՝ առաջարկելով Ուկրաինային տալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ:
Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը։
Տելեգրամյան ալիքներում տարածվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացմանն ուղղված համատեղ եռակողմ հնարավոր հայտարարության նախագծի ամբողջական տարբերակը, որը, ըստ այդ ալիքների՝ նախատեսված է եղել ընդունել դեռևս 2021 թվականին։
Նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Զարյադյե այգու բացօթյա համերգասրահում, իսկ երկրորդը՝ հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կանաչ թատրոնում (ВДНХ)։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Փառուխ գյուղի հետ կապված միջադեպին և նշել, որ մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձունք գրավել:
Հունիսի 20-24-ը Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Ռուսաստանը եւ Վիետնամը քննարկել են նավթագազային ոլորտում փոխադարձ համագործակցության հեռանկարները։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը նաև պետական գաղտնիք է բացահայտել, ասելով։
Հայաստանը Եվրոպայի խորհրդին իր անդամակցության 21 տարիների ընթացքում կազմակերպության հետ համագործակցության բարձր նվիրում է դրսևորել։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող հարցերին։
Նորվեգիան ԵՄ-ի երկրներից անմիջապես հետո պատժամիջոցների հերթական փաթեթը կսահմանի Ռուսաստանի իշխանությունների դեմ, որը ներառում է ծովով փոխադրվող նավթի ներմուծման արգելք եւ այլ միջոցներ: Այդ մասին ասվում է թագավորության կառավարության հայտարարության մեջ:
Հունիսի 15-ին, ժամը 23.05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած :