
40.000 դրամի չափով պետաջակցության հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին: Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկացել է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից:
«Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ: Մինչ այդ կարող եք ծանոթանալ կարգի կիրառման վերաբերյալ ուղեցույցին՝ որտեղ կարող եք գնտել Ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կլինի՝ կապված հայտերի ընդունման մեկնարկի հետ», նշել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: