Բաժիններ՝

Մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը կանցկացնեն Թբիլիսում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցակցնի Թբիլիսում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության տղաների մեծահասակների և երիդասարդների հավաքականները հուլիսի 24- ից օգոստոսի 14-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում մարզական հավաք կանցկացնեն: Հավաքից անմիջապես հետո նրանք կմեկնեն Գերմանիայի Մյունխեն քաղաք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 15-21- ը:

Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը մարզիչներ՝ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, մարզիչ՝ Արտակ Այդինյանի գլխավորությամբ, մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031