Բաժիններ՝

Գավառի արվեստի դպրոցի սաները հաղթել են երգի միջազգային մրցույթ-փառատոնում

Լիտվայի Կլայպեդա շրջանի Յուոդկրանտե գյուղում տեղի է ունեցել «Baltik Voice- 2022» երգի միջազգային մրցույթ – փառատոն, որին մասնակցել են 20 երկրների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հայաստանը ներկայացրել են Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի աշակերտ, տասնամյա Մարի Դադոյանը եւ դպրոցի շրջանավարտ Սաթենիկ Սահակյանը։

126 մասնակիցներից Մարի Դադոյանն իր տարիքային խմբում արժանացել է 1-ին մրցանակի՝ ներկայացնելով «Բումերանգ» եւ «Roar » երգերը, իսկ Սաթենիկ Սահակյանը կատարել է Արթուր Գրիգորյանի «Կանգ առ» եւ Ջամալայի «1944» երգը՝ արժանանալով մեծ մրցանակի եւ դրամական պարգեւի։

Մրցանակակիրներին ուղեկցել է նրանց դասատու Լիա Տոնոյանը, ով ընդգրկված է եղել նաեւ ժյուրիի կազմում:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031