Աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության հետ և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Հայաստանը վերածվել է տարածքի, որտեղ մարդիկ խաղաղ կյանքի պատրանքով ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ հարևանները, ռազմավարական ու սովորական դաշնակիցները, աշխարհը՝ ընդհանուր առմամբ, այլ որոշում չեն կայացրել։ Այդ իներցիայից ամենաշատը շահում է իշխանությունը, որի համար իներցիոն ամեն մի օրը ոչ թե սրճարանում վայելած կապուչինոյի գավաթն է, այլ կոնկրետ փող՝ լազուրյան որևէ բանկային հաշվից հարմար պահի կանխիկացման երաշխավորված հեռանկարով։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա․ Օ․-ի (ծնված 1942 թ․) հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Հուլիսի 24-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կինը վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում:
Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: Այս մասին հայտարարել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Օրեր առաջ կառավարության դիմաց էին հավաքվել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատները՝ պահանջելով վերադարձնել մոտ երկու տարի գերության մեջ պահվող իրենց հարազատներին: Կառավարությունից, բնականաբար, արձագանք չեղավ, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է և կնոջ հետ մեկնել է արշավի:
Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը:
Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու նախագծին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից հուլիսի 27-ին Բուխարեստ-Աթենք-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 25-ամյա Դանիել Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը որպես ղեկավարներ հուլիսի 28-ին հինգերորդ հեռախոսազրույցն են ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են կապկի ծաղկի հիվանդության ռեկորդային թվով նոր դեպքեր՝ 1048: Հուլիսի 28-ին տվյալները հրապարակվել են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) կայքում:
Էստոնիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ նախարարությունը Բրյուսելին պատրաստում է առաջարկներ՝ Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու վերաբերյալ։
Վստահությամբ կարող ենք փաստել, որ հիշյալ կոնֆերանսում Ալի Նագիևի հանդուգն ելույթը բնորոշ չէ իրեն, բացառապես պայմանավորված է Հայաստանի այսօրվա ծանր վիճակով, ինչպես նաև այն գիտակցմամբ, որ իր ոչ կոռեկտ ելույթին Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք պատասխան չի տրվելու:
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:
Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
Նիկարագուայի ընդդիմության առաջնորդ Յուբրանկ Սուազոն, ով 2018-ին մասնակցել է նախագահ Դանիել Օրտեգայի կառավարության դեմ ցույցերին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Թեհրանի հյուսիսում՝ Իմամզադե Դավուդում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղի արդյունքում զոհվել է 5 քաղաքացի, վիրավորվել 9-ը: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել 33-ամյա Ամիր Բ.-ին, որը մայիսի 26-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (ներկա՝ 469) հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
168․am-ը դիմեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանին՝ խնդրելով պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ նպատակով է քանդվել ալրաղացի կոմբինատի սյունաձև շինության մի հատվածը և ինչու է դա արվել առանց քաղաքապետարանի թույլտվության:
Նոր եւ խոշոր նավթա- եւ գազաբեր տեղամաս է հայտնաբերվել Գվինեական ծոցում՝ Կոտ դ’Իվուարի ափամերձ ծանծաղուտում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է աֆրիկյան երկրի հանքահորերի, նավթի եւ էներգետիկայի նախարարությունը:
«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:
Թեհրանը պլանավորում է մի քանի շաբաթվա ընթացքում սկսել նոր հետազոտական միջուկային ռեակտորի ստեղծումը երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանի նահանգում: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Էսլամին:
Նմանատիպ գործերով դատարաններից արդարադատություն սպասելը շքեղություն է. Երեմ Սարգսյան
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկայացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»: «Պալմա ֆուտզալ»-ը գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում:
Երանի մեր հասարակության այն շերտին, ովքեր ներկայացնում են «զոմբի» պայմանական դասակարգը, չեն տեսնում, չեն գիտակցում այս իրականությունը։
Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ արձակած կրակոցներին:
Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: