Կոտ դ’Իվուարի ափամերձ ծանծաղուտում նավթի և գազի նոր հանքավայր են հայտնաբերել
Նոր եւ խոշոր նավթա- եւ գազաբեր տեղամաս է հայտնաբերվել Գվինեական ծոցում՝ Կոտ դ’Իվուարի ափամերձ ծանծաղուտում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է աֆրիկյան երկրի հանքահորերի, նավթի եւ էներգետիկայի նախարարությունը:
«Հայտնագորությունը կատարվել է այն բլոկում, որը գտնվում է «Բալեյն» հանքավայրի մոտ, որը հայտնաբերվել է 2021 թվականի աշնանը,- մեջբերում է նախարարությանը Ֆրանս Պրես գործակալությունը:- Դրանով իսկ տվյալ շրջանում արդեն առկա ուսումնասիրված ածխաջրածնային պաշարներն ավելանում են 25 տոկոսով»:
«Բալեյն» հանքավայրը, որը գտնվում է Կոտ դ’Իվուարի ափից 60 կիլոմետր հեռավորության վրա, ունի շուրջ 2 միլիարդ բարել նավթ եւ 2,4 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ: Նոր տեղամասը դրան սահմանակից է արեւելքից:
Դրանց միագումար պաշարներն այժմ գնահատվում են 2,5 միլիարդ բարել նավթ եւ 3,3 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ:
Այժմ Կոտ դ’Իվուարն օրական արտադրում է 30.000 բարել նավթ: Սակայն վերջին տարիներին երկրում եւ դրա ծովային ափամերձ ծածաղուտում հայտնաբերվել են նավթի եւ գազի խոշոր հանքավայրեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: