«ՀՀ կառավարությունը 53.000 դոլարին համարժեք դրամ է հատկացրել, որպեսզի Արայիկ Հարությունյանը հարմարավետ պայմաններով բարձրացվի 1-ին հարկից մինչև 3-րդ հարկ». Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վայք քաղաքում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում 4 սենյականոց բարվոք վիճակում գտնվող իմ բնակարանը, քարե նորակառույց ավտոտնակի հետ, ինձ չի հաջողվում վաճառել 40.000 դոլարին համարժեք դրամով` հավանական գնորդների կողմից գինը բարձր համարելու պատճառաբանությամբ։

ՀՀ կառավարությունը շուրջ 53.000 դոլարին համարժեք դրամ է հատկացրել, որպեսզի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մարմինը և դրա վրա ճոճվող գլուխը` առավել հարմարավետ պայմաններով բարձրացվի 1-ին հարկից մինչև 3-րդ հարկ։

Գրեթե նույն օրը ես ստանում հաշվետվություն կուտակային կենսաթոշակային հիմնադրամից, որ ընդամենը մեկ եռամսյակի ընթացքում, իմ կուտակային հաշվից նվազեցում կազմել է 306.616 ՀՀ դրամ։

Երանի մեր հասարակության այն շերտին, ովքեր ներկայացնում են «զոմբի» պայմանական դասակարգը, չեն տեսնում, չեն գիտակցում այս իրականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031