Բաժիններ՝

Իրանը նոր հետազոտական միջուկային ռեակտոր կկառուցի Սպահանում

Թեհրանը պլանավորում է մի քանի շաբաթվա ընթացքում սկսել նոր հետազոտական միջուկային ռեակտորի ստեղծումը երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանի նահանգում: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Էսլամին:

«Մենք պլանավորել ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես սկսենք հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահանում,- նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:- Դա լիովին հայրենական նախագիծ է, որը կփակի Իրանում միջուկային էներգիայի արտադրության հետազոտությունների, գնահատման, թեստավորման եւ ապահովման շղթան»:

Հուլիսի 25-ին Էսլամին հայտարարել է, որ իրանական կողմն սկսել Է 360 մեգավատ հզորությամբ առաջին լիովին իրանական ատոմային էլեկտրակայանի ստեղծման աշխատանքը: Այս պահին Իրանում միակ գործող ատոմային էլեկտրակայանը «Բուշեր» ատոմակայանն է, որը կառուցվել է ռուսական կողմի օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031